Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը հայտարարել է Ադրբեջանում սոցցանցերի սահմանափակումների մասին

12:45, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.
Ալիևը հայտարարել է Ադրբեջանում սոցցանցերի սահմանափակումների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում սահմանափակումներ են մտցվել սոցցանցերի աշխատանքում՝ ռազմական գործողությունների պատճառով: «Դրանք ժամանակավոր սահմանափակումներ են և կիրառվել են բախումների սկսվելուց հետո։ Մենք մեր ժողովրդին հայտարարել ենք, որ դա ազգային անվտանգության հարց է, որովհետև նման իրավիճակում մենք պետք է պաշտպանենք մեր տեղեկատվական համակարգը։ Երբ բախումների ակտիվ փուլն ավարտվի, սահմանափակումները կվերացվեն։ Բայց կարող եմ ասել, որ համացանցի շրջանակը շատ լայն է․ ադրբեջանցիների ավելի քան 80%-ն օգտվում է համացանցից»,- ասել Է Ալիևը՝ ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում։

27820 | 0
Facebook