Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 718 և մահվան 9 նոր դեպք

11:15, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 718 և մահվան 9 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Հոկտեմբերի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 54473 դեպք, որոնցից 45312-ը` առողջացած, 1004-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 316479 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 718 նոր դեպք: Ունենք 202 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (տղամարդ), 86 (տղամարդ), 67 (կին), 88 (կին), 58 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (կին), 71 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

5492 | 0
Facebook