Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Աշխարհն աչք է փակում, որ 150 000 խաղաղ բնակիչներ հարձակման են ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»․ Ալեքսիս Օհանյան

22:15, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ.
«Աշխարհն աչք է փակում, որ 150 000 խաղաղ բնակիչներ հարձակման են ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»․ Ալեքսիս Օհանյան

Ամերիկահայ գործարար, Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում գրառում է կատարել՝ մեջբերելով աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի գրառումը:

«Ինչպես գրել է իմ ընկեր Սերժ Թանկյանը․

Աշխարհը աչք փակեց․

  • 1915 թվականի Հայոց ցեղասպանության վրա,
  • 1980-ականների եւ 90-ականների զանգվածային սպանությունների ու ջարդերի վրա,
  • 2016 թվականին Ադրբեջանի Հայաստան ներխուժման վրա։

Այժմ աշխարհն աչք է փակում այն բանի վրա, որ 150 000 խաղաղ բնակիչներ հարձակման են ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»։

8322 | 0
Facebook