Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար կանդրադառնա ամբողջ Կովկասի վրա. Վրաստանի ԱԳՆ

20:20, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ.
Ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար կանդրադառնա ամբողջ Կովկասի վրա. Վրաստանի ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետագա սրումը շատ բացասական ազդեցություն կունենա ամբողջ Կովկասի տարածաշրջանի վրա: Այս մասին Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դավիթ Զալկալիանին:

Հանդիպումը կազմակերպվել էր քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Զալկալիանին միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել առավելագույնս օգտվել իրենց համար ստեղծված իրավիճակը լիցքաթափելու ցանկացած հնարավորությունից:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ հետագա սրացումը ծայրաստիճան բացասաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Մենք գործել ենք, գործում ենք և գործելու ենք մեր բարիդրացիական հարաբերությունների հիման վրա (Հայաստանի և Ադրբեջանի հետ), իսկ Վրաստանը միշտ հավատարիմ եղել է և մնում է հարևանների հանդեպ իր ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև միջազգային պարտավորություններին»:

5996 | 2
Facebook