Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մասիս Մայիլյանը՝ Արցախ բերված սիրիացի վարձկանների մասին

00:10, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
Մասիս Մայիլյանը՝ Արցախ բերված սիրիացի վարձկանների մասին

«Տարբեր կազմակերպությունների ու քաղաքական գործիչների հետ աշխատանք է տարվում: Հայտարարություններ են արվում ի պաշտպանություն Արցախի ու դատապարտվում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Կան հայտարարություններ բոլոր մայրցամաքներից: Սպասվում է նաև, որ Նիդերլանդների խորհրդարանն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր կընդունի առաջիկայում»,- այսօրվա ասուլիսում տեղեկացրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ հավելելով, որ իրենց մշտական ներկայացուցչություններն արտերկրում այժմ աշխատում են արտակարգ ռեժիմով:

Անդրադառնալով սիրիացի վարձկանների խնդրին, ԱՀ ԱԳ նախարարը նշել է, որ Արցախը բազմաթիվ տվյալներ ունի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային մասնակցության համար վարձկանների ներգրավման վերաբերյալ:

5559 | 1
Facebook