Ազգային ժողովի հրավիրած արտահերթ նիստի օրակարգում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է:
«Մի քանի տեղից արդեն լուրեր կան, ես այդ լուրերն եմ ուզում ճշտել: Եղած անձնակազմերը, որ այսօր աշխատում են, դուք պատրաստվո՞ւմ եք բոլորին թողնել անգործ և զրոյից հավաքել անձնակազմ»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Փոխնախարարը պատասխանեց, որ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու փոփոխությունը՝ վաստակ ունեցող աշխատակիցներին ժամկետային պայմանագրով նշանակելու և սահմանված կարգով մրցույթներ կազմակերպելու հնարավորություն է ստեղծում:
«Մենք մի քանի տվյալ ունենք, որ չէի ասի, թե արդար է: Սա երկար տարիներ աշխատած մարդկանց դուրս թողնելու լավ մեխանիզմ է: Ըստ էության երաշխիք չեք կարող տալ, կասեք՝ դե, մրցույթ էր, էդ մարդիկ գնացին, պարտվեցին…»,- նկատեց Մարուքյանը:
Ընդմիջումից հետո նախագիծը քննարկման ներկայացվեց նաև երկրորդ ընթերցմամբ և ընդունվեց 88 կողմ ձայնով: