Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մահանալուց առաջ Գինսբուրգը հայտնել է իր վերջին ցանկությունը». Ս. Սարգսյան

12:20, շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
«Մահանալուց առաջ Գինսբուրգը հայտնել է իր վերջին ցանկությունը». Ս. Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ, մահանալուց առաջ դատավոր Գինսբուրգը հայտնել է իր վերջին ցանկությունը: Այն էր, որ մինչ նախագահական ընտրությունները ԱՄՆ Գերագույն դատարանում իր փոխարեն դատավոր չնշանակվի:

Այսօր Թրամփն արդեն թեկնածու ունի: ԱՄՆ գերագույն դատարանում կարող են ամրապնդվել պահպանողականների դիրքերը` կանխորոշելով ԱՄՆ իրավունքի «պահպանողական» գծի զարգացումը առաջիկա տասնամյակներում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Գերագույն դատարանի ավագ դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգը մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացրած բարդությունների հետևանքով: Նա 87 տարեկան էր։ Գերագույն դատարանի դատավոր էր 27 տարի:

10173 | 0
Facebook