Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՍԴ նորընտիր դատավորներն այսօր կերդվեն. ո՞վ կընտրվի ՍԴ նախագահ. «Հրապարակ»

09:30, հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ.
ՍԴ նորընտիր դատավորներն այսօր կերդվեն. ո՞վ կընտրվի ՍԴ նախագահ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՍԴ-ում նախօրեին առաջին անգամ նիստ է անցկացվել, որը նշանակված էր դեռեւս հունիսի 23-ի աշխատակարգային նիստում։ Սեպտեմբերի 15-ի օրակարգում երկու հարց էր նախատեսվել՝ մեկը չի կայացել, մյուսով էլ որոշում չի կայացվել։ ՍԴ-ում առաջացած այս «աննախադեպ իրողության» մասին իր էջում գրել էր ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ արձանագրելով ՍԴ պատմության ընթացքում աննախադեպ փաստը՝ «նիստերի ժամանակացույցը դատարկ է»։

Պատճառն այն է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ աշխատակարգային ոչ մի իրավազոր նիստ չի կայացել, որևէ որոշում չի ընդունվել, նիստի օր չի որոշվել։ Այսօր ԱԺ-ում տեղի կունենա ՍԴ 3 նորընտիր դատավորների երդման արարողությունը, ապա տասնօրյա ժամկետում բարձրագույն դատարանն իր կազմից նախագահ կընտրի, և չի բացառվում, որ դա Էդգար Շաթիրյանը լինի»։

Մանրամասները՝ թերթի համարում:

2883 | 0
Facebook