Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է». Նիկոլ Փաշինյան

11:15, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
«Ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի սկզբում վարչապետը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը. «Վերջին 20 օրում ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր, սա բարելավում է: Ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է, հայտնաբերման դրական տոկոսը՝ ցածր, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան: Այս դինամիկան խախտելու առաջիկա ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է ու այս առումով կայացվել են որոշումներ, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից: Պատճառն այն է, որ կա պահանջ, որ երեխաները դպրոցում պետք է դիմակներ կրեն: Մենք պարտադրված ենք անել քայլեր, որպեսզի չվերադառնանք համաճարակային նոր ճգնաժամի»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության նիստ
11805 | 0
Facebook