Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ են անում հետաքննել Նավալնիի հետ կատարվածը

12:10, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ.
ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ են անում հետաքննել Նավալնիի հետ կատարվածը

Եվրոխորհրդի ղեկավար Շառլ Միշելը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ են արել հետաքննել Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցածը:

«ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են խորհրդակցություններ անցկացնել այս հարցով»,- թվիթերյան իր էջում հայտնել է Ստոլտենբերգը: Նրա կարծիքով դեպքի վերաբերյալ վերջին մանրամասներն ավելի հրատապ են դարձնում վաղ հետաքննության անհրաժեշտությունը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բունդեսվերի լաբորատորիայի մասնագետները հայտարարել էին, որ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են նյարդակաթվածահար ազդեցության «Նովիչոկ» խմբի նյութով:

4182 | 0
Facebook