Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արտակարգ դրությունը չի երկարաձգվի, իսկ ավարտից հետո կգործեն այլ սահմանափակումներ». Ռ. Բադասյան

12:10, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
«Արտակարգ դրությունը չի երկարաձգվի, իսկ ավարտից հետո կգործեն այլ սահմանափակումներ». Ռ. Բադասյան

Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարության հետ մշակած նախագծերի փաթեթ, որում առաջարկվում է չերկարաձգել արտակարգ դրությունը:

«Ինչպես բազմիցս քննարկել ենք, հնարավոր է իրավիճակ, երբ վարակի աճի տեմպերի նվազեցումը հնարավորություն տա իրավաչափ նպատակին, այն է՝ համաճարակի դեմ պայքարելուն և քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելուն հասնել առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի: Հենց այս նկատառումներով էլ մշակել ենք այս նախագծերի փաթեթը: Օրենքների փաթեթը համապատասխան ժամկետում ընդունվելու դեպքում հնարավոր կլինի ՀՀ-ում մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունն այլևս չերկարաձգել, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումներն ու սահմանափակումները»,- նշեց նախարարը:

Կառավարության կողմից միաձայն ընդունվեց որոշման նախագիծը:

«Արտակարգ դրությունը չի երկարաձգվի, իսկ ավարտից հետո կգործեն այլ սահմանափակումներ». Ռ. Բադասյան
8532 | 0
Facebook