Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնիին թունավորել են նույն խմբի թույնով, ինչ Սկրիպալին

10:25, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
Նավալնիին թունավորել են նույն խմբի թույնով, ինչ Սկրիպալին

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորված է եղել. նրա անալիզներում հայտնաբերվել է խոլինէսթերազի արգելակիչների խմբի տոքսին:

Այս մասին հայտարարել են Բեռլինի «Charité» կլինիկայի բժիշկները: Նման նյութերի խմբին են պատկանում ռազմական թույները, որոնք, BBC փորձագետների հավաստմամբ, կարող են երկարատև ազդեցություն ունենալ մարդու վրա: Նման թույների թվում է, օրինակ, «Նովիչոկ»-ը, որով Մեծ Բրիտանիայում թունավորել էին ՊՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին: Բժիշկները չեն բացառում, որ Նավալնիի թունավորման հետևանքները կարող են երկարաժամկետ լինել, հատկապես նյարդային համակարգի վրա:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն պահանջել է գտնել մեղավորներին:

7405 | 1
Facebook