Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող հասարակական գործիչ Վահագն Չախալյանին և մի քանի մասնակիցների ոստիկանները բերման ենթարկեցին: Վ. Չախալյանը մի խումբ քաղաքական գործիչների հետ միասին բողոքի ակցիա էր իրականացնում՝ հայտարարելով, թե նամակ ունեն հանձնելու: Ոստիկանները, սակայն, նշում էին, որ արտակարգ դրության պայմաններում չի թույլատրվում ակցիաներ իրականացնել:
«Մենք միշտ պայաքարել ենք խտրականության դեմ, այսօր էլ կան արտոնյալներ՝ ինչ ուզում անում են: Օրենքը բոլոր քաղաքացիների համար հավասար է: Երեկ, նաև երեք օր առաջ թույլ եք տվել որոշ քաղաքական գործիչների ակցիա անել, մե՞զ ինչի թույլ չեք տալիս»,- ասաց Չախալյանը։