Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջիկա օրերին կփորձենք հասկանալ՝ որն է թռչունների աղտոտման պատճառը». Վարդան Մելիքյան

19:35, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
«Առաջիկա օրերին կփորձենք հասկանալ՝ որն է թռչունների աղտոտման պատճառը». Վարդան Մելիքյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր շրջակա միջավայրի նախարարության մասնագետների հետ շրջայց կատարեցինք Արարատի և Արմավիրի մարզերի այն համայնքներում, որտեղից ահազանգեր էին ստացվել արագիլների աղտոտման վերաբերյալ։

Առաջիկա օրերին կփորձենք հասկանալ՝ որն է թռչունների աղտոտման պատճառը, իսկ մինչև այդ կշարունակվի դրանց մշտադիտարկումը։

Այս պահին կարելի է արձանագրել, որ խնդիրն ավելի ակնառու էր Մասիսի տարածաշրջանի գյուղերում, իսկ դեպի Էջմիածին աղտոտված թռչունների թիվն անհամեմատ փոքր էր»։

3391 | 0
Facebook