Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանը չի ներառվել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք՝ սահմանները բացվելուց հետո

13:05, ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
Հայաստանը չի ներառվել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք՝ սահմանները բացվելուց հետո

Բրյուսելում պաշտոնյաները փակ սենյակներում քննարկում են, թե որ երկրների քաղաքացիներին կարող են թույլ տալ մուտք գործել ԵՄ տարածք՝ հուլիսի 1-ից, երբ բացվեն փակ սահմանները, գրում է Euronews-ը: Պաշտոնյաներն արդեն կազմել են երկու ցանկ, որոնցում ներառված են այն երկրները, որոնց քաղաքացիներին կարելի է և որոնց արգելված է մուտք գործել եվրոպական երկրների տարածք:
     Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ցանկից դուրս են մնացել Հայաստանը, Բրազիլիան, Կատարը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։
     Թույլատրվող երկրների ցանկում են Վատիկանը, Մոնակոն, Մոնտենեգրոն, Անդորրան, Սերբիան, Բոսնիա և Հերցեգովինան, Ուկրաինան, Ալբանիան, Թուրքիան, Կոսովոն, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը, Թուրքմենստանը, Վիետնամը, Չինաստանը, Թաիլանդը, Մոնղոլիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Վրաստանը, Բութանը, Լիբանանը, Ինդոնեզիան, Ուզբեկստանը, Հնդկաստանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Ուրուգվայը, Ճամայկան, Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան, Կոստա Ռիկան, Կանադան, Անգոլան, Թունիսը, Նամիբիան, Ուգանդան և Եգիպտոսը։

14574 | 0
Facebook