Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահերի թվով Բրազիլիան հայտնվել է 2-րդ տեղում

13:25, շաբաթ, 13 հունիսի, 2020 թ.
Մահերի թվով Բրազիլիան հայտնվել է 2-րդ տեղում

Կորոնավիրուսից մահացածների թվով Բրազիլիան առաջ է անցել Մեծ Բրիտանիայից և հայտնվել երկրորդ հորիզոնականում, փոխանցում է Regnum-ը։ Ըստ վերջին տվյալների` անցած 24 ժամվա ընթացքում հիվանդների թիվը ավելացել է մոտ 26 հազարով, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 909 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 829 902-ի։ Առողջացել է 427 610 պացիենտ, մահացել՝ 41 901-ը։ Երկրում վարակի տարածման գլխավոր օջախը մնում է Սան Պաուլու նահանգը, որին բաժին է ընկնում վարակման դեպքերի 168 հազարը և մահվան դեպքերի 10 368-ը։

8761 | 0
Facebook