Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադացիներին պարտավորեցրել են վերադարձնել համավարակի ժամանակ ստացած նպաստները

18:00, հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ.
Կանադացիներին պարտավորեցրել են վերադարձնել համավարակի ժամանակ ստացած նպաստները

Կանադայի գրեթե 190 հազար բնակիչ, ովքեր անօրինական կերպով օգտագործել են կորոնավիրուսի հետևանքով տուժածներին վճարված նպաստները, ստիպված կլինեն պետությանը հետ վերադարձնել ստացված գումարները, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Կանադայի հարկային ծառայությանը:

Նշվում է, որ մարտից հունիս ընկած ժամանակահատվածում իշխանությունները յուրաքանչյուր ամիս վճարել են երկու հազար կանադական դոլար այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց եկամուտները համաճարակի պատճառով: Սակայն որոշ քաղաքացիներ կրկին աշխատանքի են անցել և այդ մասին չեն տեղեկացրել իշխանություններին:
     Ընդհանուր վճարումներ են ստացել 8,4 միլիոն կանադացի։
     Կանադայում COVID-19 վարակի առաջին դեպքը գրանցվել է հունվարի 15-ին, մինչ այժմ վարակվել է ավելի քան 97 125 մարդ, մահացել է 7 960 մարդ, ապաքինվել է ավելի քան 56 639 մարդ:

10756 | 0
Facebook