Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ռեստորանը հորդորում է վարչապետին ապատեղեկատվություն չտարածել

00:25, ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ.
Ռեստորանը հորդորում է վարչապետին ապատեղեկատվություն չտարածել

«Վիլլա» ռեստորանային համալիրի ֆեյսբուքյան էջը գրում է. «Հարգելիʹ պարոն Նիկոլ Փաշինյան,
     «Վիլլա» ռեստորանային համալիրի տնօրինությունը հորդորում է չտարածել նման ապատեղեկատվություն: Մեր համալիրը խստիվ պահպանում է պարետի կողմից սահմանված բոլոր կանոնները, ոչ մի հարսանիք կամ այլ բազմամարդ հանդիսություն մեզ մոտ չի իրականացվում: Սիրով կընդունենք ցանկացած ստուգող խմբի՝ հավաստիանալու մեր հետևողականությանը և օրինապահ լինելուն:
     Ձեր տեղադրած անանուն այս նամակը խեղաթյուրում է մեր կազմակերպության բարի համբավը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իրեն ուղղված նամակը, որում նշվում էր, որ վերոնշյալ ռեստորանում 100-հոգանոց հարսանիք է լինելու:

19936 | 0
Facebook