Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զարհուրելի բան է տեղի ունեցել». Արման Բաբաջանյան

19:05, երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.
«Զարհուրելի բան է տեղի ունեցել». Արման Բաբաջանյան

«Ուզում եմ տեղեկացնել, որ մի շատ զարհուրելի բան է տեղի ունեցել. «Ֆեյսբուք»-ում հատնվել են կորոնավիրուսից մահացածների անունները և ԱՆ խոսնակը հայտնել է, որ ըստ էության, գրոհ է տեղի ունեցել առողջապահական համակարգի վրա և այդպիսով այդ մարդկանց անունները հայտնվել են համացանցում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ տեղի ունեցածի համար ներողություն խնդրելով մահացածների հարազատներից. «Տեղի ունեցածն անթույլատրելի է, այս համավարակի ընթացքում նման տեղեկատվական և դիվերսիոն հարձակումները, որոնք առնչվում են հիվանդությանը և հիվանդության տարածման կանխարգելման դեմ, պետք է ուղղակի գործուն քայլեր ձեռնարկվեն և այդ ժամանակահատվածի համար քրեականացվեն համապատասխան հոդվածները»,- ասաց նա:

7689 | 0
Facebook