Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 8 894 նոր դեպք

14:30, ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ.
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 8 894 նոր դեպք

Վերջին մեկ օրում Ռուսաստանի 84 շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8 894 նոր դեպք (+2,8%)։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 326 448-ի։ Մոսկվայում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 2 988-ով, նախօրեին ապաքինվել է 2 900 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 73 հիվանդ: Համաճարակի բռնկումից ի վեր ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակվել է 158 207 մարդ, որոնցից 43 583-ն ապաքինվել են, մահացել է 1 867 մարդ։

Ըստ շտաբի տվյալների՝ նախօրեին ապաքինվել է 7 289 մարդ, ընդհանուր՝ 99 825։ Նախօրեին մահացել է 150 հիվանդ, ընդհանուր՝ 3249:

| | |
1943 | 0
Facebook