Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի խորհրդականը Չինաստանին մեղադրում է զբոսաշրջիկների միջոցով #COVID_19-ը տարածելու մեջ

12:15, երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ.
Թրամփի խորհրդականը Չինաստանին մեղադրում է զբոսաշրջիկների միջոցով #COVID_19-ը տարածելու մեջ

Չինաստանը երկու ամիս թաքցրել է համավարակի մասին տվյալները և թույլ է տվել իր «հարյուր հազարավոր» զբոսաշրջիկներին տարածել վիրուսն ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տանը կից Առևտրի ազգային խորհրդի ղեկավար Փիթեր Նավարոն, հայտնում է ABC News-ը:

«Չինացիները, թաքնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության վահանի հետևում, երկու ամիս թաքցրել են համավարակն ամբողջ աշխարհից, այնուհետև ինքնաթիռներով հարյուր հազարավոր չինացիների ուղարկել են Միլան, Նյու Յորք և այլ քաղաքներ՝ այն տարածելու համար»,- ասել է Նավարոն:

Ըստ նրա՝ Չինաստանի իշխանությունները կարող էին «վարակը թողնել Ուհանում, բայց դրա փոխարեն ամեն ինչ վերածվեց համավարակի»:

9470 | 0
Facebook