Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 604-ի

12:15, երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ.
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 604-ի

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 604 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 11-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 240 քաղաքացի, մահացել` 9 հիվանդ: Կարանտինում է գտնվում 4 887 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 500 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը:

5986 | 0
Facebook