Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսից 55 լրագրող է մահացել

16:15, շաբաթ, 02 մայիսի, 2020 թ.
Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսից 55 լրագրող է մահացել

PressEmblemCampaign (PEC) անկախ լրատվական կազմակերպությունը, որը զբաղվում է լրատվամիջոցների աշխատողների անվտանգության ապահովմամբ, ներկայացրել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով զոհված լրագրողների թիվը: Ըստ կազմակերպության տվյալների՝ 23 երկրներում մահացել է 55 լրագրող, գրում է РИА Новости-ն։ Համավարակի ժամանակ լրագրողների անվտանգությունը վտանգված է, քանի որ նրանք այցելում են հիվանդանոցներ՝ հարցազրույց անցկացնելով բժիշկների, բուժքույրերի և հիվանդների հետ: Լրագրողների մեծամասնությունը մահացել է Էկվադորում (9 լրագրող), 8 լրագրող մահացել է Միացյալ Նահանգներում, 4-ը՝ Բրազիլիայում, 3-ը՝ Իսպանիայում և Միացյալ Թագավորությունում: Ռուսաստանում մահացել է մեկ լրագրող։

9666 | 0
Facebook