Վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ վտանգ կա մնալու առանց ռուսական ցորենի այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մի շարք առանցքային գնորդներ շտապում են լրացուցիչ ծավալների գնումներ իրականացնել, գրում է Bloomberg-ը: Հացահատիկի գների աճը զսպելու համար, ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը մարտի վերջից առաջարկել էր արտահանման ծավալների համար ժամանակավոր քվոտա սահմանել։ Մինչև հունիսի 30-ը կարելի էր արտահանել ոչ ավելի, քան 7 միլիոն տոննա հացահատիկ, սակայն մինչև ապրիլի 26-ի նոր որոշումը՝ սահմանվել է ցորենի արտահանման արգելքը։ Ցորենի արտահանման արգելքը կգործի մինչև հուլիսի 1-ը:
Ցորենի արտահանումը դադարեցնելուց հետո Ռուսաստանը կշարունակի մատակարարել այն միայն նախկին ԽՍՀՄ իր չորս հարևաններին, հայտնում է գործակալությունը: