Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա շատ ցավալի եզրահանգում է». Դանիել Իոաննիսյան

15:00, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.
«Սա շատ ցավալի եզրահանգում է». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կներեք, հեղափոխությունն ու հակահեղափոխությունն անձի՞նք են, թե արժեքները: Արցախում հակահեղափոխության պարտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ հակահեղափոխությունն անձինք են (Փաշինյանը, երևի, նկատի ունի Վիտալի Բալասանյանին):

Սա, կներեք, շատ-շատ ցավալի եզրահանգում է: Ինձ համար հեղափոխությունն արժեքներ են: Ժողովրդավարական ու կոռուպցիայի մերժման արժեքներն են... Որոնք Արցախում պարտվել են»:

7900 | 0
Facebook