Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Գևորգ Գորգիսյան

18:15, շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ.
«Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլի 4-ին դիմել եմ ՀՀ վարչապետ Nikol Pashinyan/Նիկոլ Փաշինյան-ին՝ պարզելու, թե արդյո՞ք երեկվանից մամուլում և համացանցում տարածվող լուրերը՝ Միջազգային ավիացիոն կազմակերպության կողմից ՀՀ #քաղաքացիական #ավիացիայի #կոմիտեին #լիցենզիայից զրկելու մասին, համապատասխանո՞ւմ են իրականությանը և եթե այո, ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ մեր քաղաքացիական ավիացիայի և #օդաչուների համար:

‼️Հ.Գ. Երբ ԱԺ-ում հայտարարում էի, որ սեփական ավիափոխադրող ունենալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար, քանի որ կան փակ սահմաններ և երկիրը կիսպատերազմական վիճակում է, շատերը քմծիծաղ էին տալիս...
     Կից՝ ելույթիս հղումը ԱԺ-ում»:

10550 | 1
Facebook