Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել է վերջին 75 տարվա ընթացքում ծանրագույն ճգնաժամի մասին ․ #ВВС

12:25, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել է վերջին 75 տարվա ընթացքում ծանրագույն ճգնաժամի մասին ․ #ВВС

Աշխարհում COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամն ամենածանրն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է ВВС-ն:

Ըստ նրա՝ կորոնավիրուսը սպառնալիք է ողջ մարդկության համար, ինչպես նաև այն կունենա տնտեսական հետևանքներ, «ինչը կհանգեցնի ռեցեսիայի»:

«Սա հիմնավորում է այն կարծիքը, որ իրավիճակն իսկապես ճգնաժամային է, որին մենք բախվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

9904 | 0
Facebook