Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 հազարը

12:45, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 հազարը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, մարտի 24-ի երեկոյան աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 370 հազարը: Ջոն Հոփքինսի համալսարանի կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ հիվանդների թիվն անցել է 422 հազարը, մահացածների թիվն անցնում է 18 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 109 հազար մարդ, գրում է РБК-ն։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի, շարունակում է մնալ Չինաստանը (81 591), Իտալիան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (69 176), ԱՄՆ-ն՝ երրորդը (55 148), որտեղ հայտնաբերված վարակակիրների թիվը գերազանցում է Իսպանիայում վարակվածների թվին (39 600):

Կորոնավիրուսից մահերի թվով առաջատարն Իտալիան է (6 820), ապա Չինաստանը (3 281) և Իսպանիան (2 991):
     Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 18 557 մարդ, հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը:

7000 | 0
Facebook