Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավելի քան 20 հազար կամավոր դարձել է #COVID_19-ի վարակակիր՝ պատվաստանյութը մշակելու համար․ #TheWallStreetJournal

12:10, կիրակի, 22 մարտի, 2020 թ.
Ավելի քան 20 հազար կամավոր դարձել է #COVID_19-ի վարակակիր՝ պատվաստանյութը մշակելու համար․ #TheWallStreetJournal

Բրիտանացի գիտնականները Covid-2019 վարակի պատվաստանյութի մշակման նպատակով կորոնավիրուսով վարակվելու համար հավաքագրել են ավելի քան 20 հազար մարդու, գրում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ պատվաստանյութի մշակմամբ զբաղվում է Hvivo ընկերությունը, որին պատկանում է լոնդոնյան Queen Mary BioEnterprises նորարարական կենտրոնի լաբորատորիան։
     Պատվաստանյութը տրվում է առողջ մարդկանց, ովքեր հետագայում կամավոր ձևով հիվանդանում են: Սովորաբար նման փորձարկումների մասնակցում են հազարավոր մարդիկ, ովքեր գտնվում են մի տարածքում, որտեղ հիվանդությունը առկա է: Պատվաստանյութը համարվում է արդյունավետ, եթե այն մարդիկ, ում այն ներարկվել է, այդպես էլ չեն վարակվել:
     WSJ-ն նշում է, որ սովորաբար օրական մի քանի մարդ է գրանցվում նման միջոցառումների մասնակցության համար, սակայն կամավորներ ներգրավելու գովազդային արշավից հետո ավելի քան 20 հազար մարդ գրանցվել է այս ծրագրին մի քանի օրում:

Հետազոտողները կամավորներից յուրաքանչյուրին 4500-ական դոլար են առաջարկել։

13077 | 0
Facebook