Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկը Ռուսաստանի հետ նավթային «պատերազմի» պատճառով կորցրել է 2 մլրդ դոլար

22:40, երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.
Մինսկը Ռուսաստանի հետ նավթային «պատերազմի» պատճառով կորցրել է 2 մլրդ դոլար

Ռուսաստանի կողմից նավթամթերքների արտահանման և «կեղտոտ նավթի» մատակարարման վերաբերյալ սահմանափակումների սահմանման պատճառով, 2019 թվականի հետ համեմատած, Բելառուսի արտադրանքի արտահանումը նվազել է 2 միլիարդ 55 միլիոն դոլարով, գրում է Интерфакс գործակալությունը: Այս մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը՝ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:

«Արտահանման արդյունքների վրա լուրջ ազդեցություն են ունեցել Ռուսաստանի Դաշնության առևտրի պայմանների փոփոխությունները, չնայած Բելառուսի կողմից այս երկրի հետ ռազմավարական գործընկերության ներքո ստանձնած պարտավորությունները հստակ կատարվել են»,-հայտարարել է Մակեյը:

5115 | 0
Facebook