Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հրայր Թովմասյանը, մեր աչքերի մեջ նայելով, խաբել է». Արամ Սարգսյան

22:50, ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ.
«Հրայր Թովմասյանը, մեր աչքերի մեջ նայելով, խաբել է». Արամ Սարգսյան

«ՍԴ-ն՝ որպես երկրի կառավարման երեք բուրգերից մեկը, գործադիրից ու օրենսդիրից հետո պետք է փոխվի»,- Factor TV-ի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Հարցին, թե կբերե՞ք մեկ փաստ, որ Հրայր Թովմասյանի ղեկավարած ՍԴ-ն ծառայել է «նախկին կոռումպացված ռեժիմին», Սարգսյանն ասել է. «Մարդ, որը իմ և ձեր աչքերին նայելով՝ ասել է՝ Սահմանադրությունը պետք է փոխվի, որովհետև խորհրդարանական կառավարումը ամենալավն է՝ քաղաքական կյանքն ավելի ակտիվացնելու համար, բայց իրականում ստել է, չէ՞։ Այդ փոփոխությունն արել է, որ իր ղեկավար Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով գա իշխանության, և ինքը այդ փոփոխության արդյունքում ստացել է մինչև 2035 թվականը Սահմանադրական դատարանի նախագահ լինելու իրավունքը: Եթե համարում եք՝ սա պայմանավորվածություն չի, մեր աչքերին նայած ու նման բան ասած մարդը կարող է լինել արդարադատության բուրգի ամենավերևում գտնվող մարդը, ես այդպես չեմ գտնում: Իր գրած Սահմանադրությամբ անընդհատ սահմանադրական ճգնաժամեր են առաջանում։ Սահմանադրական դատարանի դատավորներին փոխելու միակ ձևը մնացել է այն, որ դիմում գրեն ու հեռանան։ Այլ տարբերակ Հրայր Թովմասյանը չի թողել, վարչապետին ինչպե՞ս անվստահություն հայտնի, դա թողել է, բայց իրեն անվստահություն հայտնելու տեղ չի թողել»:

Մանրամասները` տեսանյութում:

«Հրայր Թովմասյանը, մեր աչքերի մեջ նայելով, խաբել է». Արամ Սարգսյան
7676 | 0
Facebook