Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ նախագահը պաշտոններից ազատել է Արթուր Բաղդասարյանին և Ալեքսան Ալեքսանյանին

15:50, չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.
ՀՀ նախագահը պաշտոններից ազատել է Արթուր Բաղդասարյանին և Ալեքսան Ալեքսանյանին

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Արթուր Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից»:

***

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Ալեքսան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում:

10271 | 0
Facebook