Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.

Համացանց

«Փակ նիստում լսելու ենք ԶՈՒ ԳՇ պետին ու մի քանի այլ պատասխանատուների». Նաիրա Զոհրաբյան

11:40, շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ.
«Փակ նիստում լսելու ենք ԶՈՒ ԳՇ պետին ու մի քանի այլ պատասխանատուների». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարտված ես, երբ սպայիդ ու զինվորիդ կյանքը չես խնայում:

Վերջին շրջանում ես սարսափով եմ բացում լրահոսը: Գրեթե ամեն օր զինվորի մահ` հիմնականում ինքնասպանություն որակված: Մեկ օրում երկու մահ:
     Անցած 43 օրերի ընթացքում ոչ մարտական գործողությունների ժամանակ գրանցվել է 10 մահ, ընդ որում` 7-ը գրանցվել է վերջին 13 օրում:
     Ու երեկ կրկին սև լրահոս` կրկին զինվորի մահ: Արդյունքում` խորին ցավակցություններ զոհված զինվորի ընտանիքին: Էդ հարցրե՞լ եք, պե՞տք է որդի կորցրած մորը ձեր ցավակությունը:
     Ու ընդհանրապես, ինչ-որ մեկը գոնե հասկանո՞ւմ է, որ սա այլևս անվտանգային լուրջ մարտահրավեր է ու հերթապահ նախադասություններով, թե զինված ուժերում կարգապահական կանոնագրքին ավելի խիստ հետևելու անհրաժեշտություն կա, էս հարցը չի լուծվելու: Ու որպեսզի մի օր էլ հանկարծ չթիրախավորվի բանակը, իսկ դա կլինի ուղղակի կործանարար, այս աղետը կասեցնել է պետք, ընդհուպ` ամենաարմատական միջոցներով:
     Էդ ի՞նչ էլիտար զորամասեր են, էդ ի՞նչ սպաներ ու կամանդիրներ են, որ չեն կարողանում, կամ չեն ցանկանում կանխել արատավոր այդ ենթաշմակույթը, որ, ասենք, հեռախոսի զայրադչնիկի պատճառով «ռազբոռ» չլինի: Բա էդ ինչի՞ համար էն էդ հրամանատարները, որ չեն կարողանում կանխել 19-20 տարեկան, ըստ էության, երեխաների էմոցիոնալ շոկերը ու մենք ունենում ենք զոհ: Զոհեր: Արդեն, ցավոք, դաժանորեն շատ։
     Եվս մի անհամեստ հարց, էդ ո՞նց է լինում, որ զորամասի բարոյահոգեբանական վիճակի համար պատասխանատու որևէ բարձրաստիճան զինվորական պատասխանատվության աթոռին չէ:
     Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ավելի վաղ պիտի տրվեր: Ու որևէ մեկը հանկարծ չգցի մեղքը զինվորների ծնողների վրա, թե զինվորն իր ընտանիքում արդեն հոգեկան որոշակի դեստաբիլ վիճակում է եղել, կամ էդ օրը սիրած աղջկանից տխուր սմս է ստացել: Բա դուք ինչի՞ համար եք էդտեղ։
     Ու հանկարծ մեզանից որևէ մենը չմոռանա, որ եթե չենք խնայում մեր սպայի ու զինվորի կյանքը` պարտված ենք բոլորս:
     Երեքշաբթի օրը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության հարցերով մեր երկու հանձնաժողովների համատեղ փակ նիստում լսելու ենք Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետին ու մի քանի այլ պատասխանատուների:
     Այս ողբերգությունները կասեցնել է պետք»:

| | |
2229 | 1
Facebook