Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կորոնավիրուսը հայտնաբերվել է Չինաստանի բոլոր շրջաններում

10:25, հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.
Կորոնավիրուսը հայտնաբերվել է Չինաստանի բոլոր շրջաններում

2019-nCoV կորոնավիրուսով վարակի առաջին հաստատված դեպքը գրանցվել է Տիբեթում: Այսպիսով, Չինաստանի բոլոր շրջաններում, ներառյալ նահանգներում, ինքնավար շրջաններում և կենտրոնական քաղաքներում, հայտնաբերվել են վարակի դեպքեր: Այս մասին հաղորդել է Չինաստանի շրջանների առողջապահության ու հիգիենայի հարցերով հանձնաժողովը, գրում է РБК-ն։ 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների թիվը հասել է 7711-ի, մահացել է 170 մարդ, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 31-ը, դուրս է գրվել հիվանդանոցներից ընդհանուր առմամբ 170 քաղաքացի, գրում է South China Morning Post-ը: Հոնկոնգի և Մակաոյի հատուկ վարչական շրջաններում, ինչպես նաև Թայվանի նահանգում գրանցվել է հիվանդության հաստատված 25 դեպք՝ 10-ը Հոնկոնգում, 7-ը՝ Մակաոյում և 8 դեպք Թայվանում:

9298 | 0
Facebook