Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ իշխանություններն ընդլայնում են հակաիրանական պատժամիջոցները

14:20, ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ իշխանություններն ընդլայնում են հակաիրանական պատժամիջոցները

ԱՄՆ-ն ընդլայնել է հակաիրանական պատժամիջոցները: Այդ մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) կողմից տարածված հայտարարության մեջ: Իրանի և Չինաստանի մեկական քաղաքացի հայտնվել է «սև ցուցակում»: Բացի այդ, սահմանափակումներ են կիրառվում վեց ընկերությունների նկատմամբ՝ ԱՄԷ-ից մեկ և Չինաստանից հինգ ընկերության նկատմամբ:
     «Գերատեսչությունը պատժամիջոցներ է սահմանում իրանական նավթաքիմիական և նավթային ընկերությունների դեմ, որոնք առնչություն ունեն Իրանի նավթային ազգային կազմակերպության հետ: Իրանական նավթարդյունաբերությունը ֆինանսավորում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և իրենց առնչվող «ահաբեկչական խմբավորումները»,- ասվում է հայտարարության մեջ։ «Նավթն իրանական ռեժիմի համար եկամտի հիմնական աղբյուրն է՝ ֆինանսավորելով իր չարամիտ գործունեությունը Մերձավոր Արևելքում»,- նշվում է հայտարարության տեքստում:

Այս ֆիզիկական անձանց և նրանց սեփականության տակ գտնվող ընկերությունների գույքային շահերն արգելափակված են Միացյալ Նահանգներում: ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է նրանց հետ ցանկացած գործողություն իրականացնել:

7365 | 0
Facebook