Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում նոր տիպի թոքաբորբի զոհերի թիվը հասել է 9-ի

10:25, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
Չինաստանում նոր տիպի թոքաբորբի զոհերի թիվը հասել է 9-ի

Չինաստանում հայտնաբերված վտանգավոր 2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է. արդեն իններորդ մարդն է դարձել նոր տիպի թոքաբորբի վիրուսի զոհը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիգիենայի և առողջության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Լի Բինը:

«Զոհերի թիվն ավելացել է ևս երեքով, իսկ վարակվածների թիվը հասել է 440-ի։ Մենք ձեռնարկում ենք կանխարգելիչ միջոցառումներ»,- նշել է Բինը:

Ըստ բժիշկների, կորոնավիրուսը բնութագրվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են հարբուխը, հազը, կոկորդի ցավը և կրծքավանդակում անհարմար զգացողությունը: Կարող են առաջանալ նաև գլխացավեր և ջերմություն, որոնք կարող են տևել մի քանի օր: Մասնագետները նախազգուշացնում են, որ բարդությունները վիրուսով վարակվելու դեպքում սպառնում են առաջին հերթին քրոնիկական հիվանդություններ՝ հիպերտոնիա, դիաբետ, սրտի իշեմիկ ու այլ հիվանդություններ ունեցող մարդկանց։ Կորոնավիրուսի ախտանիշները նման են թոքաբորբին և բրոնխիտին:
     Միացյալ Նահանգներում արդեն հաստատել են նոր տիպի թոքաբորբի առաջին դեպքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, հայտնում է ТАСС գործակալությունը:
     Նշվում է, որ դեպքը հայտնաբերվել է Վաշինգտոնում։ Հիվանդությունն ախտորոշվել է մոտ 30 տարեկան տղամարդու մոտ, ով վերջերս է ժամանել Չինաստանից: Նրա վիճակը գնահատվում է կայուն։

| | |
3039 | 0
Facebook