Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը կզրկվեն թագավորական տիտղոսներից

01:05, կիրակի, 19 հունվարի, 2020 թ.
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը կզրկվեն թագավորական տիտղոսներից

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, կդադարեն օգտագործել թագավորական տիտղոսները և չեն համարվի թագավորական ընտանիքի՝ պաշտոնական պարտականություններ կատարող անդամներ, այս մասին հայտարարություն է տարածել Բուքինգհեմյան պալատը:

Նշվում է, որ կարգավիճակի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն գարնանը:

Ավելի վաղ The Times-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի թագուհին հիասթափված է արքայազն Հարիի որոշումից՝ ֆինանսական արտոնություններից հրաժարվելու ու ինքնուրույն ապրելու վերաբերյալ: Ըստ պարբերականի՝ Սասեքսի դուքսը և դքսուհին չէին խորհրդակցել ոչ միայն թագուհու, այլև արքայազն Չարլզի հետ:

10069 | 0
Facebook