Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Չինաստանից պահանջում է հրաժարվել իրանական նավթից

10:00, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ-ն Չինաստանից պահանջում է հրաժարվել իրանական նավթից

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանի իշխանություններն ամբողջովին հրաժարվեն իրանական նավթի մատակարարումից: Այս մասին հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինին:

Մնուչինը հայտարարել է, որ իր նավթի մոտ 70%-ն Իրանը ստանում է Չինաստանից:

Նախարարի խոսքով՝ Թեհրանը նավթի վաճառքից ստացված միջոցներն օգտագործվում է Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու համար:

Սակայն Մնուչինը շեշտել է, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Իրանի եկամուտները նավթամթերքի վաճառքից նվազել են 95%-ով:

Նախարարի խոսքով՝ ներկայում Վաշինգտոնը և Պեկինը բանակցություններ են վարում Իրանից Չինաստան նավթի մատակարարումների ամբողջական դադարեցման շուրջ:

12757 | 1
Facebook