Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Boeing737MAX-ի պահեստամասերի մատակարարն աշխատանքից հեռացրել է 2,8 հազար աշխատակցի

22:25, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
#Boeing737MAX-ի պահեստամասերի մատակարարն աշխատանքից հեռացրել է 2,8 հազար աշխատակցի

ԱՄՆ Կանզաս նահանգում տեղակայված Spirit AeroSystems, Inc. ընկերությունը, որը հանդիսանում է Boeing 737 MAX-ի պահեստամասերի խոշորագույն մատակարարներից մեկը, ինքնաթիռի մոդելի արտադրությունը դադարեցնելու պատճառով, ժամանակավորապես աշխատանքից հեռացրել է մոտ 2,8 հազար աշխատակցի։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ընկերության կայքին: Ընկերությունը նշել է, որ իրենք մատակարարել են այս մոդելի ինքնաթիռի կառուցման մասերի մոտ 70%-ը:

Spirit AeroSystems, Inc ընկերությունը կարծում է, որ երբ արտադրությունը վերսկսվի, դրա պահանջարկը շատ ավելի քիչ կլինի, քան նախկինում էր:

Մասնավորապես, սա պայմանավորված է նրանով, որ սկզբում Boeing ընկերությունը ստիպված կլինի իրացնել Spirit-ի պահեստներում առկա ինքնաթիռի մասերը, որոնք նախատեսված են ավելի քան 100 ինքնաթիռների համար: Բացի այդ, Boeing-ը կուտակել է մի քանի հարյուր պատրաստի, բայց պատվիրատուներին չհանձնված ինքնաթիռներ։

10383 | 0
Facebook