Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

47-ամյա ՊՆ ծառայողն ու նրա 16-ամյա որդին դանակահարվել են

12:50, շաբաթ, 04 հունվարի, 2020 թ.
47-ամյա ՊՆ ծառայողն ու նրա 16-ամյա որդին դանակահարվել են

Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 47-ամյա Հ. Հ-ն է:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, հերթական ահազանգն է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «վերջույթների շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա Ռ. Հ-ն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

11632 | 0
Facebook