Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հոնկոնգում ամանորյա երթին մասնակցել է միլիոնից ավելի մարդ

00:05, հինգշաբթի, 02 հունվարի, 2020 թ.
Հոնկոնգում ամանորյա երթին մասնակցել է միլիոնից ավելի մարդ

Հունվարի մեկին հարյուրհազարավոր հոնկոնգցիներ դուրս են եկել փողոց՝ մասնակցելու ամանորյա երթին, որը կոչել են «Կանգնել մեջք մեջքի»: Այն նպատակ ունի ճնշում գործադրելու Չինաստանին ենթարկվող իշխանություններին ու ստիպելու՝ ընդառաջ գնալ ցուցարարներին:

Ըստ կազմակերպիչների՝ իշխանությունների հետ համաձայնեցված երթին մասնակցել է մեկ միլիոնից ավելի մարդ:

Սակայն երթը վերածվել է ոստիկանների հետ բախումների, բերման է ենթարկվել ավելի քան 400 մարդ:

Զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել են հունիսից, երբ կառավարությունը որոշում կայացրեց ենթադրյալ հանցագործներին արտահանձնել Չինաստանին: Ավելի ուշ նման օրենքը չեղարկվել է, սակայն ցույցերը չեն դադարել: Ակտիվիստները պահանջում են ազատ ընտրություններ, ոստիկանական դաժանությունների անկախ հետաքննություն, նախորդ ակցիաների ժամանակ կալանավորվածների ազատ արձակում և այլն:

8690 | 0
Facebook