Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Daily Mail-ի անդրադարձը՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին

15:50, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.
Daily Mail-ի անդրադարձը՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին

Չորրորդ փորձից հետո Սենատն ընդունեց վիճահարույց բանաձևը, որը որպես ցեղասպանություն է ճանաչում հայերի զանգվածային սպանությունները, որոնք տեղի են ունեցել մեկ դար առաջ։ Սա մի քայլ է, որը կլարի Անկարայի և Վաշինգթոնի միջև հարաբերությունները:

«Դոնալդ Թրամփը պարտվոր չէ այն ստորագրել, իրավական տեսանկյունից այն ուժ չունի, քանի որ սա պարտավորեցնող բանաձև չէ»,- գրում է Daily Mail-ը:
     Թուրքիան դատապարտեց այս բանաձևը՝ հայտարարելով, որ դա չի օգնի բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:

Հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունեց բանաձևը՝ ի շնորհիվ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների:

Բայց Սենատում քվեարկությունը բազմիցս արգելափակվեց նախագահ Թրամփի հանրապետական սենատորների կողմից:

Նյու Ջերսի նահանգը ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեսի և Տեխասի հանրապետական սենատոր Թեդ Քրուզի համատեղ աշխատանքի շնորհիվ, բանաձևը հաստատվեց և Թուրքիան պատասխանատու է ճանաչվել ցեղասպանության համար:
     «Ես երախտապարտ եմ, որ այս բանաձևն ընդունվեց մի ժամանակ, երբ դեռ ապրում են ցեղասպանությունից փրկվածները»,- հայտարարեց Ռոբերտ Մենենդեսը:

9654 | 0
Facebook