Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Պատասխան տվեք, թե ինչո՞ւ են մարդիկ շատ վճարում». Զոհրապ Եգանյան

08:45, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.
«Պատասխան տվեք, թե ինչո՞ւ են մարդիկ շատ վճարում». Զոհրապ Եգանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է. «Սոցիալական ցանցերում և մամուլում գրվում է, որ ավտոգազի լիցքավորման կետերում սկսվել է գազի գնի աճ, այնինչ գազը դեռևս չի թանկացել: Այսօր ինքս ականատես եղա դրան. եթե նախկինում նույն մեքենան ու նույն լիցքավորման կետից լիցքավորում էի 3800 դրամ, այսօր այն 4200 դրամ կազմեց և դեռ պարզ չէ, թե քանի կիլոմետրի կբավարարի այն: Տղեք, չեք կարծո՞ւմ, որ Ամանորի երգից ու կամ ուտելուն նվիրված փառատոնից կարևոր թեմա է ու պետք է արագ արձագանքել, այնպես չլինի, որ գազալցակայանի տերերը մի քանի միլիոն փող աշխատեն հավելյալ ու վերջում մարդա մի քանի հարյուր հազար դրամ տուգանվեն և համարեք, որ գործ եք արել: Ավտոգազով են աշխատում 200հզ-ից ավել մեքենաներ, պատկերացրեք, թե ինչ կարևորության հարց է սա: Տպավորություն ունեմ, որ իրավիճակին չեն տիրապետում համապատասխան կառույցները, չեմ ուզում դեռ հավատալ, որ ուղղակի աչք են փակում ու ինչ-ինչ պայմանավորվածություններ կան: Չեմ հասկանում, թե ինչու արագ չեն միջամտում, ախր ստուգող մարմինների աշխատողների մեծագույն մասի մեքենաներն էլ են գազով, ախր իրենք էլ են տեսնում դա: Խնդիրը հասել է այնտեղ, որ պահանջում է արձագանք րոպե առաջ, պատասխան տվեք, թե ինչու են մարդիկ շատ վճարում, իսկ եթե գազի կալորիականությունն է ընկել, որի մասին ևս խոսում են, պարզաբանեք, թե ինչու է դա արվում նույն գնի պարագայում»:

| | |
6505 | 0
Facebook