Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մանրամասները՝ առաջիկայում». Նիկոլ Փաշինյան

19:40, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.
«Մանրամասները՝ առաջիկայում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ավարտվեց իմ հրավիրած խորհրդակցությունը Երևանի Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում Ամանորյա միջոցառումների վերաբերյալ:

Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երևանի քաղաքապետարանի և կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության և բովանդակության Ամանոր և կարծես այդ խնդիրը լուծվում է:

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երևանին: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցներին ու Ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին աներկբա խորհուրդ եմ տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երևանում:

Բացառիկ Ամանոր է լինելու Երևանում, Հանրապետության հրապարակում: Աննախադեպ: Մանրամասները՝ առաջիկայում»:

6045 | 0
Facebook