Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամանորի բյուջեն 325 մլն դրամ է կամ ստի տարածման մեխանիկան». Հովսեփ Կուբատյան

16:10, կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.
«Ամանորի բյուջեն 325 մլն դրամ է կամ ստի տարածման մեխանիկան». Հովսեփ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամանորի բյուջեն 325 մլն դրամ է կամ ստի տարածման մեխանիկան. երիտհանրապետականներին պատկանող մի կայք՝ օգտվելով այն փաստից, որ քաղաքապետի տեղակալը՝ ներկայացնելով Ամանորի բյուջեն՝ իր բանավոր խոսքում 271 մլն-ի փոխարեն նշել է 277 մլն թիվը, վերցրել է 271 մլն-ին գումարել են 277 մլն, ստացել են 548 մլն թիվը և հրապարակել է որպես 2020 ամանորյա բյուջե։
     Ու հիմա ընդդիմադիր ավագանու անդամներից մեկը, որը նույնպես հրապարակել է այս կեղծ թիվը, առաջարկում է ներկայացնել ողջ ամանորյա ծախսերի փաստաթղթերը, որ ընդունի, որ ակնհայտ սխալ թիվ է հրապարակել։ Ի դեպ, նույնիսկ այդ երիտհանրապետականներին պատկանող կայքն է հետագայում ընդունել, որ սխալ թիվ է հրապարակել»։

| | |
5984 | 0
Facebook