Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մի քանի հազար մեքենա կտեղաշարժենք, կփակենք քաղաքը». Տիգրան Հովհաննիսյան

00:25, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
«Մի քանի հազար մեքենա կտեղաշարժենք, կփակենք քաղաքը». Տիգրան Հովհաննիսյան

«Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը 168 TV-ի եթերում խոսել է ավտոներկրողների վերջին բողոքի ակցիաների մասին՝ կապված Գյումրու ավտոմաքսատան հետ:

«Գյումրի մեկնելը ծախսատար է, մոտ 100.000 դրամի ծախս է: Դրա մասին բողոքում են և՛ անհատները, և՛ այն ընկերությունները, որոնք բեռնափոխադրումով են զբաղվում, որովհետև անգամ վարորդները, որոնք Փոթիից մեկնում են Երևան, նրանք հավելյալ ծախս են ուզում մինչև Գյումրի, իսկ Գյումրիում մաքսազերծելուց հետո Երևան չեն վերադարձնում: Պատվերները բոլորը Երևանից են, Երևանի բնակիչներն ասում են՝ ես Գյումրի չեմ գնա, ես տվել եմ 1800 դոլար, մեքենան իմ փողոցը բերեք»,- ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ մոտ 2 տարի Լոռու մարզի բնակիչը մեքենան մաքսազերծում էր Վանաձորում, իսկ Շիրակի մարզի բնակիչը՝ Գյումրիում. «Ես զարմանում եմ, որ գրում են՝ բա, որ մենք գալիս էինք Երևան, ո՞նց էր: Ոչ ոք չի եկել, գնացել են Վանաձոր կամ Գյումրի, իսկ հիմա բոլորիս քշում են Գյումրի, ինչո՞ւ: Դա ծախսատար է»,- ասել է նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ հանդիպումը որևէ արդյունք չի տվել. «Պարզապես հարցերն ենք ներկայացրել, որևէ լուծում չենք ստացել, բոլոր հարցերին էլ նա զարմացած է նայել»:

«Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահը եթերի ընթացքում ասել է, որ շարունակելու են իրենց ակցիաները. «Շուկաներից մի քանի հազար մեքենա կտեղաշարժենք, կփակենք քաղաքը: Այսինքն՝ տասնյակ-հազար մեքենաներ կշարժվեն դեպի քաղաք»,- հայտարարել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մի քանի հազար մեքենա կտեղաշարժենք, կփակենք քաղաքը». Տիգրան Հովհաննիսյան
21957 | 0
Facebook