Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հակագազով մարդուն խոշտանգելու տեսանյութի մասով մի քանի փաստ». Դանիել Իոաննիսյան

13:05, շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ.
«Հակագազով մարդուն խոշտանգելու տեսանյութի մասով մի քանի փաստ». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունում հակագազով մարդուն խոշտանգելու տեսանյութի մասով մի քանի փաստ, որոնց համադրության եզրակացությունը թողնում եմ ձեզ.

1. Տարիներ առաջ CPT-ի (խոշտանգումների կանխարգելման կոմիտեի) մասնագետները ոստիկանության Արաբկիրի բաժնում արյունոտ հակագազ էին գտել:

2. Հրապարակված տեսանյութի որակը այնպիսին է, որ դժվար վերջին մի 3-4 տարվա արտադրած հեռախոսով նկարած լինի:

3. Ժամանակին կոմպրոմատային բնույթի շատ կադրեր հավաքում էր ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերլիազոր Վարդան Ղուկասյանը («Դոգ» մականունով), ով այժմ Հայաստանում չէ»:

11454 | 1
Facebook