Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամուլսարի գործով վճիռը՝ այսօր

11:50, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
Ամուլսարի գործով վճիռը՝ այսօր

ՀՀ վարչական դատարանը նոյեմբերի 14-ին, ժամը 17։30-ին կհրապարակի Ամուլսարի գործով վճիռը: Ջերմուկ համայնքի 19 քաղաքացի, փաստաբան Նազելի Վարդանյանի միջոցով, այս տարվա հոկտեմբերի 10-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի:

Հայցադիմումում նրանք խնդրել են պարտավորեցնել նախարարին՝ ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:

3793 | 0
Facebook