Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում հերթական անգամ պահանջել է Թուրքիային արտահանձնել ԱՄՆ-ում բնակվող իսլամական թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Մեկ անգամ ևս մեր պահանջն ենք հայտնում ԱՄՆ-ին՝ արտահանձնել Գյուլենին․․․ Այս այցի ընթացքում մենք փոխանակվեցինք բազմաթիվ փաստաթղթերով: Գյուլենի կազմակերպությունը մեզ համար ահաբեկչական միավորում է: Ինչպես գիտեք, մենք ունեինք հեղաշրջման անհաջող փորձ, և այն անձը, ով մեղավոր է դրա համար, ապրում է Միացյալ Նահանգներում: Դա անընդունելի է։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ԱՄՆ-ն ահաբեկչին մեզ հանձնի մեր պահանջով, ինչպես և մենք ենք արտահանձնում ԱՄՆ-ի պահանջով»,- հայտարարել է Էրդողանը: