Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վեց ամսվա ընթացքում Bitcoin-ի միջոցով արվող վճարումների քանակն աճել է 65%-ով

17:45, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
Վեց ամսվա ընթացքում Bitcoin-ի միջոցով արվող վճարումների քանակն աճել է 65%-ով

Տրանզակցիաների քանակը 16 պրոցեսինգային կենտրոններում, ինչպիսիք են BitPay-ը, աճել է 65%-ով միայն 2019-ի առաջին կիսամյակում: Այս տվյալները հրապարակել է Chainalysis վերլուծական ընկերությունը, գրում է РБК-ն: Նման հարթակներում Bitcoin-ով արված վճարումները կազմում են բոլոր վճարումների 89%-ը:
     Փորձագետներն ուսումնասիրել են նաև այն վճարումները, որոնք արվել են Tether, Litecoin և Bitcoin Cash-ի միջոցով, գրում է Bloomberg-ը:
     «Այս արդյունքները ցույց են տալիս, որ օգտատերերի վստահությունը կրիպտոարժույթների նկատմամբ աճել է»,-հայտարարել է Chainalysis վերլուծական ընկերության ներկայացուցիչ Քիմ Գրեյերը:

Նա հավելել է, որ նախորդ տարի հակառակ միտում էր նկատվում: Հունվարին կրիպտոարժույթով վճարների ընդհանուր գումարը չի գերազանցել օրական 3 միլիոն դոլարը, իսկ ամռանն այդ ցուցանիշն աճել է՝ հասնելով մինչև 5,5 միլիոն դոլարի:

4386 | 0
Facebook